Հայաստանում Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանը ժամանում է Երևան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

դեսպան

Հայաստանում Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանը ժամանում է Երևան։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ հղում անելով դեսպանի թվիթերյան էջում արված հրապարակմանը:

Թվիթերյան իր էջում դեսպանը, մասնավորապես, գրել է.

«Հաջորդ կանգառը` Երևան (Մինսկով)։ Անհամբեր սպասում եմ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատուն հիմնելուն, հյուպատոսական, քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը Հայաստանի ԱԳՆ-ի, իսկ Տիգրան Բալայանի հետ՝ Հաագայում հոլանդական ԱԳՆ-ում հզորացնելուն»։

--00--ԱԹ