Դատապարտյալի անդրավարտիքում պարկ են գտել՝ 6 փաթեթ չոր զանգվածով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել Կապան քաղաքի ոստիկանության բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից հիմնարկ տեղափոխված դատապարտյալ Վ. Մ.-ին: Այդ մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Նրա մոտից հայտնաբերել են անդրավարտիքում թաքցրած սպիտակ պարկ, որում առկա է եղել պոլիէթիլենով փաթեթավորված 6 փաթեթ՝ ընդհանուր 45 գրամ դեղնականաչավուն զանգվածով:

Նույն օրը՝ ժամը 22:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի հարակից տարածքում նկատել են անհայտ մեքենա, որն արագ հեռացել է: Անմիջապես դիտարկվել է հարակից տարածքը և հայտնաբերվել փաթեթ, որում առկա էին 2 կաթոցիկ, բջջային հեռախոսի 1 բաժանորդային քարտ, ինչպես նաև երկու փաթեթ՝ լցված 32,5 գրամ չոր և 4,3 գրամ խոնավ, կանաչավուն զանգվածով:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: