Բերդավանցիները պահանջում են վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Տավուշի մարզի Բերդավանի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին վերադարձնելու պահանջով։ Նրանք փակել են Բագրատաշեն եւ Վրաստան տանող միջպետական ճանապարհը։

Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման» և 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:

Ադրբեջանը, սակայն Ղազարյանին դիվերսանտ է հայտարարել և դատել:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն էլ հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձել է շոու անել, Ղազարյանին դիվերսանտ ներկայացնել եւ հավասարության նշան դնել այն անձանց հետ, որոնք ծանր հանցագործություններ են կատարել՝ Ասկերովիև Գուլիևի:

ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է ՄԱԿ եւ ԵԽ հանձնակատարներին, աշխատանք է տարվում ԿԽՄԿ հետ սերտ համագործակցությամբ:

Այժմ տեղական իշխանություննեը բանակցում են ցուցարարների հետ։