Փա՛ռք Հայոց Բանակին, փա՛ռք հայ ժողովրդին, որ առյուծներ է ծնում. ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

․

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով այսօր Սարդարապատում տավուշյան հաղթական մարտերում առավել աչքի ընկած զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: 

«Հարգելի ՛ հայրենակիցներ, այսօր Սարդարապատում մասնակցել եմ տավուշյան հաղթական մարտերում առավել աչքի ընկած զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Խորհրդանշական վայրում մեր զինծառայողները բարձր պարգևներ ստացան՝ որպես հայ ժողովրդի տված յուրահատուկ գնահատական իրենց մատուցած ծառայություններին: Սակայն օրն առանձնահատուկ էր այլ հատկանշական իրադարձությամբ. կապիտան Ռուբեն Սանամյանն արժանացավ Ազգային հերոսի մեծ պատվին՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության և խիզախության համար:

Ռուբենը հայի հավաքական կերպարն է, նրա անպարտելի ոգին, որ հաղթանակում է միշտ: Այո՛, նա իր կենդանի ներկայությամբ նաև օրինակ է ապրող և գալիք սերունդների համար: Փա՛ռք Հայոց Բանակին, փա՛ռք հայ ժողովրդին, որ առյուծներ է ծնում»,- գրել է նա: 

--00--ԱՀ