Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման վերջին փուլի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News  

Թրամփ

Կորոնավիրուսի դեմ ամերիկյան 3 տարբեր պատվաստանյութեր գտնվում են փորձարկման վերջին փուլում․ Նյու Հեմփշիրում ընտրողների առջև ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին գրել է Gazeta-ն:

«Մենք պատվաստանյութը կներկայացնեն այս տարի և միասին կհաղթենք վիրուսին»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսի դեպքերի թվով: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ երկրում պանդեմիայի սկզբից գրանցվել է վարակման ավելի քան 5,9 մլն, մահվան ավելի քան 180 000 դեպք:

-- 00—ՄՀ