Հայաստանում կորոնավիրուսի 175 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 299 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ  29,  24News

կորոնավիրուս

Հայաստանում օգոստոսի 29-ի դրությամբ կորոնավիրուսի 175 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 626 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 299 մարդ, շարունակում  է  բուժվել  4925-ը:

Հիվանդության  բռնկումից  ի  վեր՝  Հայաստանում  ընդհանուր  առմամբ  ապաքինվել  է 37 563 մարդ։

Կորոնավիրուսի  հետևանքով  գրանցվել  է  մահվան  ևս 3 դեպք։  Մահացածների  ընդհանուր  թիվը 872 է։  Այլ  պատճառով  գրանցված  մահվան  դեպքերի  թիվը  հասել  է  266-ի։

Ընդհանուր  առմամբ  թեստավորվել  է 203 979 քաղաքացի,  մեկ  օրվա  թեստերի  քանակը 1726  է: 

--00--ՄՀ