Ռայնիսի փողոցում պայթյունի հետևանքով հոսպիտալացված տղամարդը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News  

կոլաժ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևան քաղաքի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ , վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած կասկածելի պայթյունի և փլուզման հետևանքով։ Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Նա ուներ մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։  

-- 00—ՄՀ