Լարսը փակ է, սահմանին 589 մեքենա կա կուտակված

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Լարսի ռազմավարական ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել են ձյան առատ տեղումների պատճառով: Այդ մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ծառայության տեղեկատվական բաժինը:

Հինգշաբթի առավոտյան արգելվել էր երթևեկությունը միայն բեռնատարների համար, բայց ավելի ուշ ճանապարհն ամբողջությամբ փակվեց: Հաղորդվում է, որ 589 ավտոմեքենա, որոնցից 420-ը՝ բեռնատար, սպասում է ճանապարհի բացվելուն:

«Վրաստանի տարածքում եղանակը կտրուկ վատթարացել է, վերսկսվել են ձյան առատ տեղումները: Այս կապակցությամբ ճանապարհի մաքրման աշխատանքները դադարեցվել են: Ներկա պահին ձյան տեղումների ծածկույթի բարձրությունը կազմում է մեկ մետր»,- ասված է հազորդագրությունում: