Պետհամարանիշեր կեղծելու համար հետախուզվող կինը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

կին

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 28-ին Սիլիկյան թաղամասից բերման են ենթարկել 53֊ամյա Կարինե Կ․֊ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179֊րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 325֊րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով, առանց խափանման միջոցի:

--00—ԼՄ