Երիտասարդ հովիվի կյանքը փրկած երկու շները սատկել են օձի խայթոցից. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

․

Շիրակի մարզի Նոր Արթիկ գյուղի 23-ամյա հովիվի  կյանքը թունավոր օձից փրկած նրա 2 գամփռները սատկել են օձի խայթոցից: Նոր Արթիկի գյուղապետ Վարդգես Ներսիսյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի կեսօրին:

«Հովիվը կովերին  է տարել դաշտ, շները հոտառությամբ զգացել են օձի մոտենալը, գնացել են օձի ուղղությամբ, հովիվն էլ նրանց հետեւից է գնացել: Շները հարձակել են օձի վրա կռվել են, օձը խայթել է նրանց, շներից մեկը 5 րոպե հետո է սատկել, մեկն էլ գյուղ վերադառնալուց հետո: Օձին վնասել էին,  օձն էլ է սատկել: Կարեւորը հովիվին չի խայթել օձը, գյուղից 6 կմ հեռավորության վրա է դեպքը տեղի ունեցել, որ խայթեր էլ չէր կարող հասնել գյուղ»,- պատմեց գյուղապետը:

Նա նշեց, որ հովիվը ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, ծառայությունից հետո գյուղի գործերով` անասնապահությամբ է զբաղվում:

--00--ԱՀ