Շարունակե՛ք նույն ոգով և դուխով. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն Ուսանողի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ ուսանողներ, Շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Այս տարվա տոնն առանձնահատուկ է, քանի որ ունեք հրաշալի հնարավորություն ուղիղ մասնակցելու ձեր, ձեր ընտանիքի, ձեր բուհերի և ձեր պետության ապագան կերտելու գործընթացին: Ձեր սերունդը յուրովի պայծառ է, խելացի ու նպատակասլաց։ Ձեր մասնակցությունը Հեղափոխությանը որոշիչ էր հաղթանակի հասնելու գործում: Մենք շատ բան ունենք սովորելու ձեզնից: 

Շարունակե՛ք նույն ոգով և ԴՈՒԽՈՎ»: