Խոշոր հրդեհ Երեւանում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

աին

Օգոստոսի 30-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի 1/1 հասցեում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը։

--00--ԱՀ