Վանդալիզմ՝ կորոնավիրուսի օրերին. Փարիզում պղծել են Կոմիտասի արձանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

կոմիտաս

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Անժելա Կժդրյանը և կից լուսանկար հրապարակել։

«Վանդալիզմը՝ կորոնավիրուսի օրերին...

Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են «Կեղծիք է»»,-գրել է ֆեյսբուքյան օգտատերը:

ՀԻշեցնենք, որ հուշարձանի տեղադրման աշխատանքներն սկսվեել են 2001 թվականին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Հուշարձանի պաշտոնական բացումը կատարվել է 2003-ին։ Բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, այդ ժամանակվա ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը:

--00—ԼՄ