Հրդեհ՝ Նարեկ գյուղի տներից մեկում. այրվել է մոտ 90 հակ անասնակեր, 1 գեներատոր և 4 հավ 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

աին

Հայաստանի ԱԻՆ-ում օգոստոսի 30-ին՝ ժամը 17։43-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նարեկ գյուղի Անի փողոցի տներից մեկում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անի փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել` 18:27-ին: Այրվել է մոտ 90 հակ անասնակեր, 1 գեներատոր եւ 4 հավ: 

--00—ԼՄ