Ասիական զարգացման բանկը հետաքրքրվել է մեր ճանապարհաշինական աշխատանքների ընթացքով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News  

Thumbnail

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազեն Պետրոսյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության հետ` թիմի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ։

Կողմերը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6)՝ ԱԶԲ կողմից ֆինանսավորվող հատվածներում իրականացվող շինաշխատանքների ընթացքը։ Վազգեն Պետրոսյանը հանդիպման սկզբում ներկայացրել է օրերս Վրաստան կատարած գործուղման ընթացքից մանրամասներ, որոնք մասնավորապես վերաբերում էին Վրաստանում ասֆալտբետոնե ծածկով կառուցված ճանապարհների որակին, դրանց ձմեռային սպասարկմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1 հատվածում կապալառու կազմակերպության՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության կողմից թերությունների վերացման գործընթացին։ Արծարծվեցին Տրանշ-2 և Տրանշ-3 հատվածներում իրականացված աշխատանքների ծավալները, ֆիզիկական առաջընթացը։ Ներկայացվեցին նաև Մ6 միջպետական ավտոճանապարհի երկրորդ հատվածում այս պահին կատարվող աշխատանքները։