35-ամյա քաղաքացին նետվել է Դավթաշենի կամրջից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News  

Thumbnail

Նոյեմբերի 17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից, ոստիկանության աշխատակիցները տեղում են, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Փրկարարները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են Ա. Ք.-ի (մոտ 35 տարեկան) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: