«Ամո՛թ...». Վալերի Բուայեն դատապարտել է Փարիզում Կոմիտասի արձանի պղծումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

վալերի

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի պղծմանը:

«Ամո՛թ նրանց, ովքեր անտարբերություն են դրսևորել Կոմիտասի արձանի պղծման դեպքի մասով: Ամո՛թ նրանց, ովքեր ցանկանում են վերաշարադրել պատմությունը: Ամո՛թ նրանց, ովքեր ուշադրություն չեն դարձնում հազարավոր հայերի մահվանը»,-գրել է Վալերի Բուայեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզում պղծել են Կոմիտասի արձանը: 

--00—ԼՄ