Տնտեսական ճգնաժամի և համաճարակի պատճառով մարդիկ անդունդի մեջ են. Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

տնտեսական

Ցանկացած ոլորտ պրոբլեմի առաջ է: Տնտեսական ճգնաժամը և համաճարակը մարդկանց հնարավորություն չեն տալիս բանկի տոկոսները փակել, երեխային կերակրել կամ ծնողին բուժել։ Այս մասին ասել է  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ:

«Մարդկանց վիճակը շատ ծանր է, մարդիկ անդունդի մեջ են: Այսօր ցանկացած պաշտոնյա, ղեկավար պարտավոր է իր ժողովրդով հետաքրքրվել և խնդիրներին լուծուներ առաջարկել», - ասել է նա:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ հակառակ դրան՝ ականատես ենք լինում իշխանության դեմ ամենօրյա բողոքի ակցիաների:

«Մարդիկ ասում են՝ հարգելի իշխանություն, մի քայլ կատարեք, մի հնարավորություն տվեք. ճոխություն չենք ուզում: Այսօր մարդիկ գնում, կառավարության դիմաց բողոքում են, բայց ո՞վ է իջնում, լսում, որ մարդիկ գոնե զգան՝ իրենց մասին մտածող կա», - ասել է ԲՀԿ առաջնորդը: 

--0--ԿԿ