Կասկադում ոստիկանության տեսուչներին քաշքշած երկու երիտասարդ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

հասարակական

Օգոստոսի 30-ին, ժամը 23։15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:

Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

--0--ԿԿ