Ստամբուլյան կոնվենցիան մեզ համար ամոթ է, մենք ամբողջովին դեմ ենք դրան. Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

քաղաքական

Ստամբուլյան կոնվենցիան մեզ համար ամոթ է: Մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք, որն ունի ավանդույթներ։ Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ ակտիվի հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր մենք չենք կարող մեր բալիկների, թոռնիկների, մեր լուսավոր երեխաների համար սեռական դասընթացներ անցկացնենք, Հայ եկեղեցու դասաժամերը պակասեցնենք, Հայ գրականությունը, Հայոց պատմությունը հանենք: Ոչ մի դեպքում դա չի լինելու:

Այսօր ցանկացած օրենք, եթե առաջարկում են, առանց ժողովրդի հետ քննարկելու, մեծամասնության կարծիքն իմանալու իրավունք չունեն ներկայացնելու և ընդունելու: Մենք ամբողջովին դրան դեմ ենք», - ասել է Ծառուկյանը:

--0--ԿԿ