Բեռլին տեղափոխելուց առաջ Նավալնիի մարմնի ջերմաստիճանը 34,2 աստիճան է. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

ինֆո
«ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով «Cinema for Peace» գերմանական հիմնադրամին (վերջինս կազմակերպել էր Նավալնիի տեղափոխումը Ռուսաստանից Գերմանիա), նոր մանրամասներ է հայտնել ռուս գործչին Բեռլին տեղափոխելու և նրա առողջական վիճակի վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղափոխման որոշումը կայացնելիս Նավալնիի ջերմաստիճանը 34,2 է եղել:

«Մի ամբողջ օր տևած դիվանագիտական ջանքերի գործադրումից և բժշկական անհանգստացնող արդյունքով ու մարմնի 34,2 ջերմաստիճանով բժշկական հաշվետվության պատրաստումից հետո մենք վերջապես տեղական ժամանակով՝ ժամը 22:00-ին, որոշում ենք ստացել ուրբաթ գիշերը տեղափոխել հիվանդին», - նշվում է հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ