Վարազդատ Լալայանը՝ ոսկե մեդալակիր, Սամվել Գասպարյանը 3-րդն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

Լալայան

Ավարտվել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած առաջին առցանց մրցաշարը: Այս մասին հայտնում է Armsport-ը:

Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը (102 կգ) պոկել է 170, իսկ հրել 211 կգ ծանրաձողը: Երկամարտի 381 կգ արդյունքով Գասպարյանը գրավել է 3-րդ տեղը:

109 կգ քաշային կարգում Վարազդատ Լալայանը նվաճել է ոսկե մեդալ: Նա պոկում վարժությունում բարձրացրել է 195 կգ ծանրաձող, իսկ հրումում՝ 230 կգ: Լալայանը հաղթող է դարձել երկամարտում 425 կգ արդյունքով:

Մինչև 89 կգ քաշային կարգի պակում վարժությունում  Անդրանիկ Կարապետյանը հաջող է կատարել երկու մոտեցում  բարձրացնելով 165 կգ, իսկ հրումում ցույց է տվել 190 կգ արդյունք և երկամարտում գրավել է 4-րդ տեղը:

--00--ԱԹ