Դիտավան գյուղի ֆերմայից կատարված անասնագողությունը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News     

Օգոստոսի 8-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դիտավան գյուղի ֆերմայից անասնագողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գյուղի արոտավայրից 7 ուլիկ են գողացել:
Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում հաղորդումից օրեր անց քրեական հետախույզները բացահայտեցին գողությունը:
Օգոստոսի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, իրավապահները Չարենցավան քաղաքից ոստիկանության Իջևանի բաժին բերման ենթարկեցին Ազատամուտ գյուղի 45-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

-- 00—ՄՀ