Արցախ մտնելիս անհրաժեշտ է մինչև 3 օրվա վաղեմության ՊՇՌ թեստի պատասխանի թղթային տարբերակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

պարետ

Արցախի Հանրապետության պարետի ցուցման համաձայն՝ ԱՀ տարածք մուտք գործող բոլոր անձանցից անցակետում 3 օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ բացասական պատասխանով թեստից զատ պահանջվելու է նաև թեստի պատասխանի թղթային տարբերակը՝ լիարժեք հետազոտությամբ հավաստիանալու դրա իրական լինելու (այս կամ այն եղանակով կեղծված չլինելու) մեջ: Այդ մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբի հայտարարությունից:

Ըստ այդմ՝ թեստի պատասխանի իսկության մեջ կասկածներ առաջանալու դեպքում գրությամբ կհայտնվի Արցախի Հանրապետության ոստիկանությանը՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու և հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու համար։

Հ․ Գ․ Կարանտինի խիստ սահմանափակումներից հետո օգոստոսի կեսերից սկսած՝ ՀՀ-ից ժամանած զբոսաշրջիկների հոսքը, կարծես, կայունանում է, ինչն ուրախալի է: Պատճառը Արցախ մուտք գործելու պայմանների փոփոխությունն է: Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում արված ոչ ավել քան 72–ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական պատասխանով թեստի առկայության դեպքում: Հայաստանյան մի շարք տուրօպերատորներ ակտիվացրել են դեպի Արցախ տուրերը և առաջարկում են մատչելի զբոսաշրջային փաթեթներ:

--00—ԼՄ