Մսի ու մսամթերքի արտադրությունն աճել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News  

Thumbnail

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 1%-ով՝ կազմելով 35 հազար 425.7 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է  35 066.7 հազար տոննա միս:

Ըստ վիճակագրության, այս տարվա 9 ամիսներին մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, աճել են 16.5%-ով և կազմել  8 հազար  551.3տոննա:

Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝  44.9%-ով աճել են նաև մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել  810.8 տոննա: