Պատրաստվում ենք անել ամեն ինչ՝ մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

զոհրաբ մնացականյան.jpg

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև նոր զենքեր ձեռք բերելու մտադրությանը: Հայաստանն արդյո՞ք մտադիր է Ռուսաստանին դիմել նոր ռազմական վարկի համար, և ե՞րբ պատրաստ կլինի մարել զինամթերքի ու տեխնիկայի համար վերցրած վարկը: Այս հարցին Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է.

«Մեզ մոտ գոյություն ունեն համապատասխան ձևաչափեր ու հարթակներ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկման համար, հենց այդտեղ էլ լուծվում են մեր համագործակցության բոլոր հարցերը: Ես մանրամասների մեջ չեմ խորանա: Կասեմ՝ սա այն ոլորտն է, որ ունի արդեն ձևավորված հարթակ»:

Հայաստանը պատրաստվո՞ւմ է գնել նոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ: Այս հարցին պատասխանելով՝ Մնացականյանը նշել է. 

«Մենք պատրաստվում ենք անել ամեն ինչ՝ մեր երկրի պաշտպանունակությունը հետևողականորեն բարձրացնելու համար: Ես արդեն ասել եմ ձեզ, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են»:

ՀՀ ԱԳ նախարարը նաև անդրադարձել է հարցին՝ Երևանում հետաքրքրվա՞ծ են Գյումրու ռուսական ռազմաբազայի պահպանմամբ:

«Հայաստանը տարածաշրջանում որևէ մեկին չի սպառնում: Հայաստանն ու Ռուսաստանն անվտանգության ընդհանուր հետաքրքրություններ ունեն, և հենց այդ փոխադարձ հետաքրքրությունների հիմքով էլ մենք հետապնդում ենք անվտանգության ապահովման ընդհանուր նպատակ: Ռազմական բազան թույլ է տալիս հասնել այդ նպատակին»:

--00--ԱԹ