Այրվել է տան բակում կուտակված 2000 հակ անասնակերը և մոտ 15 խմ աթարը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

․

Օգոստոսի 31-ին, ժամը 12:51-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:38-ին, մարվել՝ 19:02-ին: Այրվել է տներից մեկի բակում կուտակած մոտ 2000 հակ անասնակեր (որից 1000 հակ՝ ծղոտ) և աթար (մոտ 15 խմ): 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են չորս քաղաքացի։ Աշխատանքներին ներրգրավվել են երկու տրակտոր և հինգ ինքնաթափ-բեռնատար։

--00--ԱՀ