Էրեբունու ոստիկանները նախկինում կատարված գողության դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

ձերբակալություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 29-ին Նոր Արեշի 50-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 44-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունիս ամսին Դավիթ Բեկի փողոցում գողացել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի թափարգելը, նաև Էրեբունի վարչական շրջանի տարբեր փողոցներում կայանված 5 ավտոմեքենաներից է կատարել գողություն:

Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողներից մեկի ինքնությունը: Նրանից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱՀ