Վթար՝ Լամպերի գործարանի մոտակայքում. «Opel Astra G»-ն բախվել է սյանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

վթար

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 01։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում՝ Լամպերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Մ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունը թեքվել է, իսկ ավտոմեքենայի վարորդը՝ հոսպիտալացվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

--00—ԼՄ