ԱՀԿ-ն հորդորում է COVID-19-ի դեմ պայքարում օրինակ վերցնել Շվեդիայից, վստահել հանրությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Շվեդիա

COVID-19-ի հարցով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարոնը «Magic» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շվեդական ռազմավարությունը կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար, քանի որ արդյունավետ է:

Ըստ աղբյուրի՝ Շվեդիայի կառավարությունը անտեսել է առողջապահության ոլորտի փորձագետների խորհուրդները, համավարակի ժամանակ չի փակել երկիրը՝ գրեթե բոլոր ոլորտներում ամեն ինչ թողնելով այնպես, ինչպես կա:

Դեյվիդ Նաբարոնը նաև նշել է, որ Շվեդիայում կառավարությունը վստահում է հասարակությանը, վերջինս էլ պատասխանում է փոխադարձությամբ։ Պաշտոնյան կարծում է՝ շեշտը քաղաքացիների գիտակցության վրա դնելն ու խիստ կարանտինային միջոցառումների բացակայությունը կարող է օրինակ ծառայել շատ տնտեսությունների համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ Շվեդիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման մոտ 84 հազար դեպք, որից 5808-ը՝ մահվան ելքով։

--00—ԼՄ