Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News     

հավաքական

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, ապա Երևանում ընդունելով Էստոնիայի ընտրանուն։

Սեպտեմբերի 1-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքին հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները միացել են թիմին։ Հավաքը մեկնարկեց ֆուտբոլիստների թեստավորումով: Երեկոյան ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզում՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ:

-- 00—ՄՀ