Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News     

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի Անկախության օրվա առթիվ։

«Հարգելի Շավքաթ Միրոմոնի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Պետականության անկախության հռչակումից ի վեր Ուզբեկստանը զգալի հաջողությունների է հասել քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական և փոխվստահելի հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն տարբեր ոլորտներում միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը` ի շահ մեր ժողովուրդների:

Հարգելի Շավքաթ Միրոմոնի,

օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», - նշված է վարչապետի ուղերձում։
 

-- 00—ՄՀ