«Իմ քայլում» մարդիկ կան, ովքեր չեն կարող բացատրել՝ ի՞նչ է պառլամենտը․ Կարպիս Փաշոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News  

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում կան անձինք, որոնք լուրջ առաքելություն պետք է ստանձնեն ապագա Խորհրդարանում, սակայն մեծ թիվ են կազմում ապաքաղաքական մարդիկ։ 24News-ի եթերում նման տեսակետ է հայտնել լրագրող, պատմաբան Կարպիս Փաշոյանը։

«Ես զարմացա, երբ տեսա այդ ցուցակը։ Նույնիսկ այնպիսի մարդիկ կան, որոնք չեն կարող բացատրել՝ ինչ է պառլամենտը և պառլամենտարիզմը»,- շեշտել է Փաշոյանը։

Նա վստահ է, որ չէր կարելի ԱԺ արտահերթ ընտրություններին նման ցուցակ ներկայացնել։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։