Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգիռ են իրավիճակը հանդարտեցնելու հարցում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Լավրով

«ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄՄՀՊԻ-ի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգիռ են հակամարտության կարգավորման հարցում: 

Լավրովը նաև տեղեկացրել է, որ նախօրեին խնդրի վերաբերյալ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Զեյհուն Բայրամովի հետ:

«Այնպիսի զգացում ունենք, որ 2 կողմերն էլ շահագրգիռ են իրավիճակը հանդարտեցնելու հարցում, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք համանախագահների ներկայացուցիչները (խմբ.՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի) կկազմակերպեն տարածաշրջանում»,- ասել է Լավրովը:

--00—ԼՄ