Թուրքիայում ձերբակալել են ԻՊ-ի պարագլուխներից մեկին

 ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News     

Թուրքիա

Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հայտնել Է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: «Կալանավորվել Է ԻՊ ահաբեկչական կազմակերպության այսպես կոչված Էմիրը Թուրքիայում:

Խուզարկության ժամանակ զինյալի մոտ հայտնաբերվել Է քայքայիչ գործունեության պլան»,- գրել Է ներքգործնախարարության ղեկավարը Twitter-ի՝ իր Էջում:

2019 թվականի հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Միացյալ Նահանգների զինծառայողների կողմից ԻՊ-ի հիմնադիր եւ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման մասին: Թրամփն այն ժամանակ շնորհակալություն Է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային, Սիրիային եւ Իրաքին գործողությունն իրականացնելիս աջակցության համար: Նրա խոսքով՝ ՌԴ-ն ԱՄՆ-ի համար օդային տարածություն Է բացել Սիրիայի որոշակի շրջաների երկնքում:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

-- 00—ՄՀ