Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Ֆրանսիա դեսպան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով.

«Այսօր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի CCAF France համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Փարիզում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս Վարդապետի արձանի մոտ, որը ժխտողական մակագրությամբ պղծվել էր նախօրեին»։

--00--ԱԹ