Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 17, 24News  

Thumbnail

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Շվեյցարիա,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մեր թիմն ավտոբուսով ուղևորվել է Մալագա, այնտեղից մեկնեց Ցյուրիխ, որտեղից էլ ավտոբուսով՝ Բադ Ռագաց քաղաք:

Ազգային հավաքականը հանգրվանել է «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում:

Բադ Ռագացն ընտրվել է՝ որպես ազգային հավաքականի հանգրվան, քանի որ այն գտնվում է Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցից 10 րոպեի հեռավորության վրա: 

Այսօր Հայաստանի հավաքականը կանցկացնի վերականգնողական մարզում Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում:

Նախախաղային մարզումը և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանան վաղը:

 

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։