Նոր ՍՈՒ-30 կործանիչների ձեռքբերումը կփոխի բալանսը, հակառակորդը կփորձի ձգտել նոր նշաձողի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News 

Աշխարհազորի ստեղծման գաղափարն անվտանգության բարեփոխումների մեջ հերթական կարևորագույն քայլերից մեկն է։ Ինչ-որ ավել կամ պակաս պատերազմի վտանգ պետք չէ սրանից եզրակացնել։ Սա պետք է ընդունել՝ որպես ԶՈՒ-ի, պետության պատրաստության աստիճանի բարձրացման և կատարելագործման քայլ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ ՊՆ ռազմական կրթության վարչության պետ, փոխգնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք կունենանք անձնակազմ, այդ թվում՝ աղջիկների, որոնք հաշվառված չեն լինի պահեստազորում և որոնց առջև մարտական խնդիր դրված չի լինի։ Պատերազմի ժամանակ նրանք կարող են ներգրավվել մարտական խնդիրների մեջ։ Տվյալ մարտական խնդիրները կարող են չլինել գլխավոր հարվածի ուղղության վրա, այլ օժանդակ, բայց իրենց հիմնական գործառույթը լինելու է քաղաքացիական պաշտպանությունը»,- ասել է Հովհաննիսյանը։

Հարցին, թե  արդյո՞ք խնդիր է դրված համախմբելու կամավորականների ներուժը հնարավոր պատերազմական սպառնալիքի դեմ, փոխգնդապետն ասել է․

«2020թ․ տավուշյան դեպքերի ժամանակ կամավորականները կոտրում էին զորամասերի դռները։ Բայց եթե զորակոչի ենթակա խմբերի, մարդկանց, որոնք զենքի կրող են, գործառույթները հստակ կանոնակարգվի մինչև վերջ, բոլորին խնդրավորվի, ապա կամավորականի տեղ չպետք է մնա, որովհետև բոլորը պետք է խնդրավորված լինեն։ Ավելին՝ նրանք խաղաղ օրերում պետք է մարզվեն, պարապեն, որպեսզի խնդիր չմնա»,- նկատել է նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ օրենքը չի նախատեսում աշխարհազորայինների մոտ մշտական զենք կրելու իրավունքի ընձեռում, թեև նրանք կարող են ունենալ դա։ 

Խոսելով ՌԴ-ից ՍՈՒ-30 կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու մասին՝ նա ընդգծել է, որ 4 միավոր ինքնաթիռների ձեռքբերումն արդեն իսկ բալանսը փոխել, բայց, բնականաբար, ըստ նրա, 8-ն ավելի հաստատուն դա կիրականացնի։  

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ