Գող ու ավազակները, տաշտակ կորցրածները վախենում են, որ լափը տանելու են․ Աշոտ Ադամյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News 

Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, նշեց, որ խժդժություն առաջացնողները նախկինում ապoրինաբար հարստացածներն են, գող ու ավազակները, կերակրատաշտից զրկվածները, որոնք վախենում են իրենց լափը կորցնելուց:

«Մեր հրաշք ժողովուրդն այսօր ունի գող ու ավազակների հատված, տաշտակը կորցրածների հատված, գողացողների, որոնք վախենում են, որ հանկարծ մի բան շարժվեց՝  իրենց լափը տանելու են: Այսքան հանցագործ կա ու ոչ մեկը չի պատժվում: Ովքեր կեղեքել են, գողացել են այս երկրից, իմ ցանկությունն է, որ օր առաջ նստած լինեին իրենց հասանելի տեղում և պատասխան տաjին իրենց արած հանցագործությունների համար: Բայց էս դատական համակարգով ո՞նց են էդ բանը անելու: Համակարգային փոփոխություների պահանջը դառնում է որոշիչներից մեկը, առաջնահերթ պիտի փոխվի դատական համակարգը, կրթական համակարգը, որ դանդաղում է, կամ գուցե ես եմ շտապում: Տուժել են բոլոր բնագավառները, որոնք հնարավոր էր խեղաթյուրել, ինչը և հաջողությամբ արվել է նախորդ երկու «հանճարեղ» նախագահների կողմից: Մաքրման պրոցեսը դանդաղում է, և դժգոհությունները գնալով կշատանան»:   

Աշոտ Ադամյանի հետ զրուցել ենք նաև թատրոնի և ֆիլմարտադրության խնդիրներից, արվեստում գործող չափանիշներից, որոնք պարտավոր է ստեղծագործողը միշտ բարձր պահել և՜ թատրոնում, և՜ կինոյում, և՜ առհասարակ ստեղծվող մշակույթում: Անդրադարձել ենք նաև «Կտոր մը երկինք» ֆիլմին, որի ստեղծման 40 ամյակն է այս տարի: «Ուրախ եմ, որ արդեն 40 տարի ֆիլմը քայլում է առանց մեզ, առանց մեր՝ ստեղծողներիս անմիջական մասնակցության»,- ասում է ֆիլմի սիրված հերոսի՝ Թորիկի կերպարի մարմնավորողը:

--0--ԿԿ