«Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհի հետևանքով տուժածների վիճակը մնում է ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News     

պայթյուն

«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:

Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա»,- գրել է խոսնակը:

-- 00—ՄՀ