Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն հանդիպել․ Իվետա Տոնոյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News      

կոլաժ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Ժամանակ» թերթն այսօր տեղեկացրել է, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: Տեղեկացնում եմ, որ այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և նման հանդիպում տեղի չի ունեցել: Ստահոդ լուրերի հորինումն ու տարածումը, ցավոք ոմանց համար շարունակում է գործելակերպ լինել»: 

-- 00—ՄՀ