Այսօր ազատ ու անկախ Արցախը կայացած իրողություն է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News     

Ավինյան

ՀՀ  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Շնորհավոր տոնդ, Արցա՛խ:

29 տարի առաջ Արցախի Հանրապետության հռչակումը մեր պատմության նշանակալի իրադարձություններից մեկն է: Դարեր շարունակ կրած կորուստներից հետո հայ ժողովրդի միասնականությունը, ուժն ու ազատակամությունը հաղթանակ տարան Արցախում:

Խոնարհվում ենք նաև բոլոր հերոսների առջև, որոնք իրենց կյանքը նվիրեցին Արցախի պետականության ստեղծմանը ու պաշտպանությանը:

Այսօր ազատ ու անկախ Արցախը կայացած իրողություն է և հայ ժողովրդի անվտանգության, բարեկեցության ու առաջընթացի ապահովման կարևոր հենարաններից մեկը»:

-- 00—ՄՀ