Նորագավիթում բախվել են 6 ավտոմեքենա․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

հասարակական

Սեպտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտաշատի խճուղու և Նորագավիթի 1-ին փողոցի հատման հատվածում բախվել են՝ 69-ամյա Յուրիկ Հովհաննիսյանի վարած «ԳԱԶ-32213» մակնիշի, Խարբերդ գյուղի բնակիչ 61-ամյա Ալբերտ Ղազարյանի վարած Opel մակնիշի, Նորագավիթի բնակիչ 48-ամյա Արսեն Վարդանյանի վարած Opel մակնիշի, Վարդենիս քաղաքի բնակիչ 38-ամյա Վահագն Հակոբյանի վարած Toyota մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Մերի Ասատրյանի վարած Mini Cooper մակնիշի և Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 23-ամյա Հակոբ Հակոբյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Հ․ Հակոբյանը, նրա ուղևոր՝ համագյուղացի՝ 56-ամյա Ժուլետա Հակոբյանը և Mini Cooper-ի վարորդ Մ․ Ասատրյանը մարմնական վնասվածքերով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մինչ օպերատիվորեն դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 6, այնուհետև՝ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, բոլոր վիրավորներին ու վարորդներին առաջինն օգնության են հասել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արարատի և Վայոց Ձորի մարզերի ռազմական ոստիկանության ծառայողները։

Վարորդներից մեկին ավոտեմքենայից դուրս բերելու համար ՌՈ ծառայողը ձեռքով կոտրել է ապակին, որպեսզի կարողանան վիրավորին դուրս բերել ավտոմեքենայից։ Նրա ձեռքը նույնպես վնասվել է, ով նույնպես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ 

--0--ԿԿ