Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում ՀԿ-ների ներգրավման մրցույթն ամփոփվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ոստ

Ոստիկանությունում ամփոփվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացված մրցույթի փաստաթղթային փուլը, որի արդյունքներով ներկայացված պահանջներին համապատասխանող են ճանաչվել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ղեկավար, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր, ծրագրերի համակարգող Սերգեյ Ղահրամանյանի կողմից ներկայացված հայտերը:

ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի թիվ 903-Ա որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 18-րդ կետի համաձայն, հաշվի առնելով, որ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում ներգրավման նպատակով հայտ են ներկայացրել սահմանված պահանջներին համապատասխանող չորս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մրցույթը սահմանափակվել է փաստաթղթային փուլով:

Նշված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կընդգրկվեն Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում:

--00—ԼՄ