Տևական մտորումներից հետո որոշեցի թողնել պետական ծառայությունը. Շիրակի մարզի դատախազ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Դատախազ

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ թողնում է պետական ծառայությունը:

«Հարգելի’ ընկերներ, տևական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը և համալրել գործող փաստաբանների շարքը։ Համոզված եմ, որ պետական ծառայության անցած 16 տարիների փորձառությունս կօգնի արդյունավետ աշխատանքային կենսագրություն կերտել նաև դատավարության հակադիր կողմում»։

--00--ԱԹ