Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի առաջին փոխնախարար է նշանակվել

 

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News   

Կադիրովա

Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի դուստրը՝ Այշաթ Կադիրովան, երկրի մշակույթի առաջին փոխնախարար է նշանակվել։ Այս մասին գրել է РИА Новости-ն։

«Այշաթ Կադիրովան երկրի մշակույթի առաջին փոխնախարար է նշանակվել»,-տելեգրամյան ալիքում հայտնել է Կադիրովը։

Պետության ղեկավարը մանրամասնել է, որ դուստրը նորաձևության տուն է ղեկավարել, որի հավաքածուներն աշխարհի շատ երկրներում են գնահատվում, բացի այդ՝ նա նաև ամբողջ աշխարհին չեչենական սովորույթներն ու ավանդույթներն է ցուցադրել:

Ըստ Չեչնիայի ղեկավարի՝ Կադիրովան բարդ ծրագրեր ղեկավարելու փորձ ունի։ Նա նշել է նաև՝ Կադիրովան ղեկավարել է մոդայի տունը, հավաքածուներ, որոնք գնահատվում են ամբողջ աշխարհում։

-- 00—ՄՀ