Հրազդանում քաղաքացին մեխ կրակող սարքով անզգուշությամբ կրակել էր ոտքին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Օգոստոսի 28-ին Երևանի բժշկական կենտրոններից մեկից ոստիկանություն ահազանգ ստացվեց, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում տղամարդը հայտնել էր, որ Հրազդանում շինարարական աշխատանք կատարելիս մեխ կրակող սարքով անզգուշությամբ կրակել է ոտքին։

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ տղամարդը իր անունով հաշվառված և իր կողմից ձևափոխված գազային ատրճանակից անզգուշությամբ էր կրակել ոտքին:

Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել ատրճանակը։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։

--00—ԼՄ