Պարտված Ադրբեջանը շարունակում է հետամուտ լինել իր նվաճողական նպատակներին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News   

ԱՕ

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը շնորհավորում է Արցախի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը: Այս մասին կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես․ 

«1991 թվականի ազատագրական պատերազմի դաժան օրերին հռչակվեց Արցախի անկախությունը: Հայությունը պատասխանեց գոյութենական մարտահրավերին՝ ձեւավորելով մարտունակ բանակ եւ պաշտպանելով իր Հայրենիքի Արցախ աշխարհը։ Պարտված Ադրբեջանը շարունակում է հետամուտ լինել իր նվաճողական նպատակներին, որոնց ակնհայտ դրսեւորումներից են 2016 թվականի Ապրիլյան պատերազմը եւ 2020 թվականի հուլիսյան ռազմական բախումները։ Այս ամբողջ ընթացքում Հայոց հաղթական բազուկն ու ոգին ջախջախել են ոսոխի բոլոր փորձերը, եւ ի լուր Աշխարհի հայտնել, որ անսասան է Հայի ազատ ապրելու կամքը եւ սակարկրկելի չեն հերոս հայորդիների արյամբ է վերամիավորված Հայրենիքի սահմանները: Հայությունը հաղթել է Արցախյան պատերազմում, հաղթում է այսօր եւ այսուհետ հաղթելու է միշտ։

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավոր մեր տոնը, խաղաղություն եւ հաղթանակներ մեզ։ Աստված օգնական մեր բոլոր ազգային պետական նպատակների իրականացման գործում»։ 

-- 00—ՄՀ