«Իսլամական պետությունը» ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել Սուրբ Սոֆիայի տաճարում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

ԻՊ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, անդրադառնալով Ադանայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Մահմութ Օզդենի ձերբակալությանը, հայտնել է, որ ԻՊ-ն ահաբեկչական ակտ էր ծրագրում Այասոֆիայի դեմ (բյուզանդական հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճար): Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Սոյլուն նշել է, որ Օզդենին, որը համարվում է Թուրքիայում ԻՊ-ի հրամանատարը, ձերբակալել են օգոստոսի 20-ին և առգրավվել բազմաթիվ թվային միջոցներ ու փաստաթղթեր:

Նախարարը թուրքական «Hürriyet» թերթին տված հարցազրույցում, ասել է, որ ԻՊ-ը բացի Այասոֆիայի դեմ նախապատրաստած ահաբեկչական ակտից, գրեթե մեկուկես ամիս նաև օպերացիաներ է ծրագրել մի շարք կարևոր տնտեսական նշանակության օբյեկտների, կազմակերպությունների դեմ, որոնք կարող են քաոսի վերածել Թուրքիան:  

Նրա խոսքով` Թուրքիայի հետախուզական ջոկատներն օգոստոսի 18-25-ի ընթացքում ԻՊ-ի մի քանի անդամի են ձերբակալել: 

«Եթե ԻՊ-ն արմատական կառույց է, ապա վերջինիս չպետք է հետաքրքրեր Այասոֆիան, այլ կարող էր հետաքրքրել թյուրբեները (օսմանյան, մուսուլման հոգևոր առաջնորդների դամբարաններ)»,-ասել է Սոյլուն։

Ըստ նախարարի՝ Մահմութ Օզդենը կազմակերպել է նաև մի շարք քաղաքական գործիչների և պետական կառավարչական ապարատի աշխատողների փախուստը դեպի Սիրիա:

--00--ԱԹ