Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» տեսակի քիմիական նյութով

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News  

Նավալնի

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավոր նյութի կիրառումով հարձակման զոհ է դարձել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը: Նրա խոսքով՝ Գերմանիայի Զինված ուժերի հատուկ լաբորատորիայում Նավալնուց վերցված փորձանմուշների հետազոտության արդյունքում հայտնաբերվել են «Նովիչոկ» խմբի քիմիական նյութի հետքեր, ընդ որում՝ այս եզրակացությունը կասկածի տակ չի դրվում:

Պաշտոնական Բեռլինը Ռուսաստանին կոչ է արել արտահայտվել այս առիթով, նաև հայտնել՝ Գերմանիան Եվրամիության ու ՆԱՏՕ-ի իր գործընկերներին կտեղեկացնի Նավալնու անալիզների պատասխանի մասին և միասին կքննարկեն համաչափ արձագանքի հարցը: 

--00--ԱԹ